Վրաստանի խորհրդարանը մայիսի 8-ին վստահության քվե է տվել նախարարների նոր կաբինետին, հայտնում է ՌԻԱ «Նովոստիին»:
Կողմ քվեարկել է 87 պատգամավոր, դեմ՝ 38:
Նշվում է, որ կառավարության թարմացված կազմում հայտնվել են 3 նոր նախարարներ՝ Շրջակա միջավայրի պաշտպանության ու բնական ռեսուրսների նախարար Գիգլա Ագուլաշվիլին, Երիտասարդության ու սպորտի նախարար Տարիել Խիչիկաշվիլին, ինչպես նաև Թինա Խիդաշելին՝ Վրաստանի պատմության մեջ առաջին կին ՊՆ նախարարը:
Ավելի վաղ Վրաստանի նախագահը ներկայացրել էր կառավարության նոր կազմը: