ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Եռաբլուրում Հաղթանակի 70-ամյակի միջոցառման ժամանակ Armlur.am-ի հարցին` ո՞րն է վերջին շրջանում համակարգում պաշտոնանկությունների և փոփոխությունների պատճառը, ասաց` համակարգն աճող օրգանիզմ է և փոփոխություններն անհրաժեշտ են:
«Մենք գնում ենք բարեփոխումների ճանապարհով: Այդ նույն Ոստիկանապետերին պետք է հնարավորություն տալ շտկվելու: Եթե մի տեղ աշխատել են և թերություններ է եղել, մարդուն տեղափոխելով ուրիշ տեղ` հնարավորություն ես տալիս զերծ մնալու այդ թերություններից»,- ասաց Ոստիկանապետը:
Նրա խոսքով` մենք կադրային մեծ բազա չունենք, որ Վրաստանի օրինակով, հանենք հետո նորը նշանակենք: «Բոլորին հանում, նշանակում են, դրա համար էլ բոլորովին լավ վիճակում չեն հայտնվում»,- ասաց Վ. Գասպարյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում