
Լևոն Արոնյանն առաջիկա խոշորագույն մրցաշարերից առաջ սկսել է իր ուսումնամարզական հավաքը, որն անցկացվում է Ջերմուկում: Արոնյանի հետ միասին մազվում են Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Աշոտ Նադանյանը և ֆիզիկական պատրաստության մարզիչ Արմեն Աղուզումցյանը: Վաղը նրանց կմիանա նաև Սերգեյ Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում է Շախմատի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը: