
Հոկտեմբերի 23-24-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ հատվածներում գրանցված հրդեհների մասին: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին այրվել է 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 400 քմ, Կոտայքի մարզում՝ ,Սևանե քրեակատարողական հիմնարկի մոտակայքում` 150 քմ, Երևանի Լեփսիուսի փողոցի մոտակայքում՝ 30 քմ: