Հայաստանում հանցագործ աշխարհը միապաղաղ ու կանխատեսելի է: Այսօր` մայիսի 9-ին, Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ Հաղթանակ զբոսայգում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նման գնահատական տվեց Հայաստանում հանցագործ աշխարհի վերաբերյալ լրագրողների հարցերին: Նրա խոսքով` Սյունիքի մարզը չի կարելի համարել ավելի հանցագործ, քան օրինակ Գյումրին:
«Բոլոր քաղաքներն էլ մեծ հաշվով նույնն են: Միայն կա էթնիկ տարբերություն: Սարի ժողովուրդն ավելի ագրեսիվ են լինում, քան ասենք լոռեցիները: Բայց լոռեցին էլ մի տարի սուս կմնա, բայց մի օր նենց բան կանի, որ ուղեղի ցնցում կստանաս»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Իսկ կոնկրետ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և որդու վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ինչ-որ դեպքեր տեղի են ունենում, սակայն դրանք ուռճացվում են:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում