ԱՄՆ-ն համոզում է Աթենքին մասնակցել ադրբեջանական գազատարի կառուցմանը. NYT

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն համոզում է Հունաստանին չմասնակցել «Թուրքական հոսք» նախագծին, գրում է The New York Times թերթը:

Նախօրեին հրատակչությանը տված հարցազրույցում ԱՄՆ պետական վարչության էներգետիկ ռեսուրսների բյուրոյից ղեկավար Ամոս Հոկստայնն առաջարկել է Աթենքին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ «Հարավային գազային միջանցք» նախագծին, որը ներառում է Անդրադրիատիկ գազամուղի կառուցումը, որով ադրբեջանական գազը կմատակարարվի Եվրոպա: Հոկստայնը հայտարարել է, որ այսպիսով Հունաստանը կարող էր մեծացնել իր գրավչությունը արևմտյան ներդրողների աչքին ու նվազեցնել ԵՄ կախվածությունը ռուսական գազից:

«Դա հիասքանչ նախագիծ է Հունաստանի համար, քանի որ այն զգալի քանակությամբ աշխատատեղեր կստեղծի»,- հայտարարել է ԱՄՆ-ից չինովնիկը:




Լրահոս