Ֆրանսիայում 82-ամյա վարորդը 32 կմ անցել է հանդիպակաց ճանապարհով:
Ճեպընթաց մայրուղով վարելու վճարը գանձող սարքին մոտենալիս կնոջ հետ երթևեկող տղամարդը գլուխ չի հանել` ինչպես վճարել և որոշել է ընթանալ հակառակ ուղղությամբ` հուսալով, որ կհասնի մոտակա կայանատեղի: Նրան կանգնեցրել են ոստիկանները: Նրանց խոսքով` այն, որ մեքենան 32 կմ գնացել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ, հրաշք է, քանի որ այն ընթացել է հորդառատ անձրևի դեպքում ամենաարագ վարողների համար նախատեսված հատվածով: