ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է հիվանդանոց և շնորհավորել դերասան Սոս Սարգսյանին ծննդյան 83-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այդ մասին վարչապետը գրառում է կատարել իր կայքում։
“Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր այցելել եմ հիվանդանոց՝ մեծանուն դերասանին: Ուրախությամբ ասեմ, որ նա ուներ բավականին բարձր տրամադրություն: Բժիշկներն ինձ տեղեկացրեցին, որ վարպետի առողջական վիճակն այսօր ավելի լավ է… Ծնունդդ շնորհավոր, սիրելի վարպետ”,- գրել է Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանը սրտի և թոքերի հետ կապված խնդիրների պատճառով “Նաիրի” բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 20-ին։