Մեծ հայրենականում հաղթանակը մեր բոլորինն է, եւ նրանք, ովքեր չեն հասկանում, դա վատ է հենց իրենց համար: Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Վատ է հենց նրանց համար, ովքեր կեղծում են պատմությունը: Խորհրդային ժողովուրդը, եւ առաջին հերթին Խորհրդային միությունն ամբողջ Եվրոպան ազատագրեցին ֆաշիզմից եւ նացիզմից»,- նշեց Շարմազանովը:
Նա նաեւ հավելեց, որ ճակատում գտնվող յուրաքանչյուր հայ հասկանում էր, որ պայքարում է ոչ միայն Մոսկվայի, Ստալինգրադի, Լենինգրադի, Վորոնեժի, Կիեւի, Մինսկի, այլ, առաջին հերթին, Լենինականի, Կիրովականի եւ Ալավերդու ազատագրման համար: