
Այսօր ունենք հայտարարություն, որը ստորագրել է ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում, լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Քաղաքական գործընթացները այնքան արագ են ընթանում, որ ոչինչ բացառել չի կարելի: Բայց փաստը մնում է փաստ` այսօր ունենք հայտարարություն, որը ստորագրել է ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են Սերժ Սարգսյանին”,- նշեց նա: Ոչինչ չբացառելով ` վարչապետը նշեց, որ երբ մոտենան ընտրությունները, ապաեւ ինքնաբերաբար կհստակեցվի, թե ովքեր են պատրաստվում մասնակցել ընտրություններին եւ ինչ ֆորմատով: Ինչ վերաբերում է նոր “կոալիցիոն հուշագրի ստեղծմանը, ապա նա նշեց, որ այս պահին դրա մասին խոսք չկա: