Խոյ Իրադարձությունները զարգանում են ակտիվորեն: Մոտակա օրերին ինչ-որ բան կարող է արմատապես առաջընթաց արձանագրել, մի փորձեք իրավիճակն ավելի շիկացնել` ապացուցելով այն, ինչ ապացուցման կարիք չի զգում: Ձեր առաջադրած հարցերին պատասխաններ մի սպասեք, դրանք կարող են անսպասելի հուզական կոնտեքստ ունենալ: Լավ կլինի մի փոքր հանգստանաք, քանի որ կան թեմաներ, որոնք կարող են ինքնահոսի զարգանալ ու համապատասխան ընթացք ստանալ:
Ցուլ Բարդ ու լարված օր է` բավական անբարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Աշխատավայրում ծագում են խնդիրներ, ընդ որում` հիմնականում ձեր մեղքով, չնայած դուք դա չեք ընդունում: Դուք դրսևորում եք համառություն այնտեղ, որտեղ այն բոլորովին պետք չէ, զլանում եք գնալ զիջումների, անգամ եթե դրանք խիստ անհրաժեշտ են: Կարևոր որոշումներ մի կայացրեք, մի հրապարակեք ձեր պլանները:
Երկվորյակ Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները նշանակեք օրվա առաջին կեսին` դա առավել բարենպաստ ժամանակահատվածն է, երբ կարելի է հասկանալ կուտակված խնդիրները, ընդհանուր լեզու գտնել ձեզ համար կարևոր մարդկանց հետ, ստանալ օգտակար տեղեկություններ: Առաջանում են հիմքեր պրոֆեսիոնալ լավատեսության համար, և կարիերայի աստիճաններով բարձրանալու շանսերը բավական մեծ են:
Խեցգետին Ձեզանից կպահանջվի ճկունություն` մտերիմ մարդկանց հետ կոնֆլիկտից խուսափելու և ընտանիքում խաղաղություն պահպանելու համար: Օրվա առաջին կեսը այն պահն է, երբ դուք ի վիճակի եք նվաճել գրեթե բոլոր բարձրունքները: Օգտակար կլինեն նախկինում ձեռք բերված փորձն ու գիտելիքները: Ձեր պրոֆեսիոնալիզմը գնահատվում է ըստ արժանվույն, իսկ եկամուտներն էլ կարող են աճել: Նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր զբաղվում են ֆինանսական գործունեությամբ, շանս է ստեղծվում բարձրանալ կարիերայի աստիճաններով
Առյուծ Օրվա երկրորդ կեսը այնքան էլ հաջող ընթացք չի ունենա, ինչի պատճառը ձեր էմոցիոնալ ֆոնի անկայունությունն է: Դուք ենթարկվում են քայքայիչ տրամադրությունների, գործում հիմար սխալներ, վիրավորում մտերիմներին: Որքան ավելի մեծ ուշադրություն եք դուք ձեր վրա հրավիրում, այնքան ավելի մեծանում են հաջողությունների հասնելու շանսերը:
Կույս Բարենպաստ օր է փողի կամ ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցեր լուծելու համար: Ձեր գործարարական նախազգացողությունը շատ սուր է, ինչը ձեզ առավելություն է տալիս մրցակիցների նկատմամբ: Իսկ ահա անձնական խնդիրների լուծման հարցում նախազգացումը, չգիտես ինչու, չի օգնում: Խուսափեք անտեղի ծախսերից, այսօր դուք հակված եք բաժանվել փողերից ավելի հեշտությամբ, քան պետք է:
Կշեռք Այսօր շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը: Անգամ եթե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, միևնույն է` դուք նյարդայնանում եք, անհանգստանում, չնայած ինքներդ էլ չեք կարող բացատրել, թե ինչու: Ձեզ հետ լեզու գտնելը շատ բարդ է, և դա քչերին է հաջողվում: Գնահատեք այն մարդկանց, ովքեր այսօր ձեզ ընդառաջ են գալիս` հենց’ նրանք են ձեր իսկական դաշնակիցները:
Կարիճ Բաց մի թողեք ինչ-որ բան սովորելու հնարավորությունը, եթե անգամ դա անօգտակար է: Այսօր ձեռք բերած տեղեկությունը վաղ թե ուշ ձեզ պետք է գալու: Օրը հարմար է շփումների համար, կհաջողվի կարգավորել գործնական հարաբերությունները: Հնարավոր են աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխություններ, որոնք ձեզ համար օգտակար կլինեն: Հնարավոր են հաճելի լուրեր, մասնավորապես` երկար սպասված տեղեկություններ` այլ երկրներում ապրող ազգականներից կամ ընկերներից:
Աղեղնավոր Ոգեշնչվածությունն ու էներգիան առատ են, հնարավոր է` արժանի օբյեկտ չգտնեք դրանք կիրառելու համար: Որպեսզի օրը դատարկ չանցնի, անհրաժեշտ է ամբողջությամբ տրվել աշխատանքին: Մի ձգեք դեպի ձեզ դժբախտությունները, վանեք ոչ դրական մտքերն ու խորհրդածությունները, քիչ վիճաբանեք ու մի փորձեք ամբողջ աշխարհին բացատրել ձեր իրավացիությունը: Ուշադիր եղեք այն թեմաների նկատմամբ, որտեղ հնարավոր են բարդացումներ:
Այծեղջյուր Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների համար` նրանք ձեզ նյարդայնացնում են, իսկ դուք էլ ցուցադրական բաներ եք ձեզ թույլ տալիս, այդ իսկ պատճառով էլ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվում: Փոխարենը ներդաշնակ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, վեճերն ու տարաձայնությունները մոռացված են: Լավ կլինի ընտանեկան հանգիստ կամ ռոմանտիկ ուղևորություն պլանավորել:
Ջրհոս Հիանալի օր է նախկինում ծագած խնդիրները լուծելու համար` այսօր ձեզ հաջողվում է դա անել, առանց նորերը ստեղծելու: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հիանալի եք լուծում, դրանով իսկ առաջացնելով համընդհանուր հիացմունք: Նշանի որոշ ներկայացուցիչներ բոլորովին նոր մի բանով զբաղվելու առաջարկություններ կստանան, խելամիտ կլինի դրանց անմիջապես համաձայնվելը:
Ձկներ Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ տարաձայնությունները հաղթահարելու համար: Երբ խոսքը գնում է գործի կամ փողերի մասին, դուք պատրաստ եք պայմանավորվել ում հետ ասես և ինչի մասին ասես: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում` այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: