ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կոռեկտ չի համարում այն հայտարարությունները, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հրաժարվելով կուսակցությունից, հիասթափեցրեց ու խաբեց իր կուսակիցներին: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը վստահ է, որ հանրության համար հասկանալի է, թե ինչու նման կերպ վարվեց Գագիկ Ծառուկյանը, երբ հայտարարեց, որ ինքն այլեւս ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվելու:
Armlur.am-ի զրուցակիցը 2009 թվականից օրենսդիր մարմնի անդամ է ու պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով: Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում երիտասարդների գործունեությունը մշտապես խրախուսել է, ինչի համար էլ ինքը խորհրդարանում է: 2012 թվականին Էնֆիաջյանը կրկին ԲՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է պատգամավոր, սակայն վերջինս չցանկացած խորհրդարանում իր կատարած աշխատանքին գնահատական տալ:
Այսօր Վահե Էնֆիաջյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարն է ու ըստ նրա՝ իր կուսակիցներն են իրեն վստահել այդ պաշտոնը՝ գիտակցելով, որ կկարողանա արժանապատվորեն կատարել իր առջեւ դրված խնդիրները:
Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում