Նախօրեին Հայաստանում էր ՌԴ նախագահի վերահսկողության վարչության պետ Կոնստանտին Չույչենկոն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա հանդիպել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի հետ ու քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, հետագա գործակցության ծրագրեր: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ, սակայն, այս այցի իրական շարժառիթները բոլորովին այլ են. Չույչենկոն ՀՀ է ժամանել՝ իշխանությունների հետ քննարկելու իրենց բացահայտումները ՌԴ-ում հայ որոշ օլիգարխների կողմից իրականացվող ապօրինությունների, «ատկատների» մասին: Ընդ որում, այդ օլիգարխների թվում շրջանառվում է նաեւ Հ. Հովսեփյանի եղբոր՝ Հակոբի անունը (նրա անունն էր շրջանառվում նաեւ Երեւանում էլիտար բնակարանների վաճառքի գործով): Հ. Հովսեփյանի մամուլի քարտուղար Լ. Մկրտչյանը երեկ կտրականապես հերքեց այս տեղեկությունները՝ հավելելով, որ նման որեւէ հարցադրում կամ թեմա չի եղել քննարկումների ժամանակ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ