Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները երթ էին կազմակերպել դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք` հանձնելու իրենց նամակ-պահանջագիրը: Երթի մասնակիցներին դատախազությունում ոչ ոք չընդունեց: Նրանք բարձրախոսով ներկայացրին իրենց պահանջը` դադարեցնել «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական ճնշումները ու հեռացան:
«Սիվիլնեթ»-ի խմբագիր Կարեն Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ստորագրահավաքի ժամանակ իրենց աշխատակիցներին անհայտ մարդիկ են հետեւել. «Քաղաքացիական հագուստով անձինք հետեւել են մեր աշխատակիցներին, իրենք ուր գնացել են, այդ մարդիկ ուղեկցել են՝ մինչեւ գրասենյակի դուռը, մինչեւ տուն»: Թե ովքեր են եղել անծանոթները, Օսկանյանի աշխատակիցներին մինչ օրս անհայտ է:
ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ