Պատմության արխիվներից. մայիսի 10-ի ուշագրավ իրադարձությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մայիսի 10-ն է՝  տարվա 130-րդ օրը: Տարվա ավարտին մնում է 235 օր։  Պատմության մեջ այս օրը տեղի են ունեցել տարբեր ուշագրավ իրադարձություններ:

1534 մայիսի 10-ին  ֆրանսիացի ծովագնաց, ճանապարհորդ Ժակ Քարթյեն սկիզբ է դրել Հյուսիսային Ամերիկայի ֆրանսիական գաղութացմանը։ Առաջին եվրոպացին է, ով հայտնաբերել և քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոսի ծոցը և Սուրբ Լավրենտիոսի գետը, իսկ հետո այդ տարածքն անվանել «Կանադի երկիր»։ Համարվում է Կանադայի հայտնագործողներից մեկը։

0

1993 թվականի այս օրը Թայլանդում խաղալիքների գործարանում բռնկված հրդեհի զոհ է դառնում 156 մարդ: 2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիում Ջորջ Բուշի ելույթի ժամանակ հայազգի Վլադիմիր Հարությունյանը 20 մետր հեռավորությունից նետում է ձեռքի նռնակ, որը, սակայն, չի պայթում:

00000045 vladimir-arutyunian-sm

2011թ.-ի մայիսի 10-ին Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթ-փառատոնում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմին եզրափակիչ չանցավ:

Eurovision+Song+Contest+Dusseldorf+2011+1st+4CkC3ywKonHl

1812 թվականի մայիսի 10-ին է ծնվել Հովհաննես Այվազովսկու եղբայր Գաբրիել Այվազյանը: 1870 թվականի մայիսի 10-ին ծնվել է   հայկական ազատագրական շարժման մասնակից Արմենակ Եկարյանը: Այսօր է ծնվել նաև Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը: 1931 թվականի մայիսի 10-ին մահացել է ամերիկացի հայազգի նկարիչ Արման Մանուկյան, ով  հայտնի է իր Հավայան կղզիների բնանկարներով:

A._T._Manookian,_mural_'Hawaiian_Boy_and_Girl'

1992 թվականի այս օրն  են մահացել Ասկերանի շրջանի Նախիջևանիկի պաշտպանության մասնակիցներ Կամո Աբրահամյանն ու Ռազմիկ Աղաբաբյանը:




Լրահոս