Հնդկաստանում զինյալները պատանդ են վերցրել 500 մարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի կենտրոնական Չխատիսգարխ նահանգի Դանթևադա շրջանում մաոիստ զինյալները շուրջ 200 մարդու են պատանդ վերցրել:

Պատանդ վերցված մարդիկ պատրաստվում էին հանդիպել երկրի վարչապետ Նարենդրոյ Մոդիին, հայտնում են հնդկական մամուլը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պատանդների թիվը 500-ից ավելի է:

Մաոիստ զինյալները, որոնց Հնդկաստանում նաև անվանում են նակսալիտներ, թաքնվում են ջունգլիներում, որտեղից հարձակումներ են իրականացնում գյուղերի, չինովնիկների ու իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: 1980 թվականից, երբ մաոիստական խմբավորումը սկսել է իր խաթարիչ գործուներությունը, կազմակերպության զոհն է դարձել ավելի քան 15 հազար մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ:




Լրահոս