Նվազագույնը 12 ոստիկան է զոհվել Իրաքի արևելքում բանտերից մեկում՝ բանտարկյալների զանգվածային փախուստի փորձը կանխելու ժամանակ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Դիյալա նահանգի գաղութում ստիպված են եղել հրազենային զենք կիրառել՝ բանտարկյալներին կանգնեցնելու համար: Արդյունքում 50 հանցագործ սպանվել է:
Թե քանի հանցագործի է հաջողվել փախուստի դիմել, չի հայտնվում: Բանտում իրենց պատիժն են կրում մի քանի հարյուր հանցագործ, այդ թվում նաև ահաբեկչության համար դատապարտվածներ: