Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղթանակի տոնն օգտագործել է ֆոտոշոփի ոլորտում իր ուժերը փորձելու համար: Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված տոնական զորահանդեսի մասին հրապարակման մեջ լուսանկարից ջնջել են Կարմիր հրապարակում ծածանվող հայկական դրոշները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ՊՆ-ի և այլ լուսանկարների համեմատության ժամանակ երևում է, թե ինչպիսի մոտեցում են ցուցաբերել հարևան պետության ներկայացուցիչները և պաշտոնական հրապարակում են արել կեղծ լուսանկարով: Ադրբեջանական կեղծարարությունից տուժել է ՌԴ պատմության թանգարանի գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող շենքի ճակատը:
Հայրենակյան Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում այս տարի Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենազանգվածայինն էր: