ՎԱԽԵՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Վանաձորի քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը հայտարարել էր, որ կհրապարակի այն «պետական պաշտոնյաների եւ չինովնիկների անունները, որոնք զլանում են ժամանակին վճարել իրենց գույքահարկն ու հողի հարկը»:  Այս հարցով զրուցեցինք Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանի հետ, որն ասաց. «Այդ հայտարարությունից հետո մի մասը վճարել են, իսկ մյուսը խոստացել են նոյեմբերի մեկին վճարել: Հարկերից խուսափողների շարքերում են ավագանու անդամներ, ոստիկանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նաեւ երեւանաբնակներ: Խոշոր հարկատուներ չունենք, բայց խնդիրը գումարի չափը չէ, այլ այն, որ նախորդ տարվանից պարտք ունեն, բայց չեն վճարում»:




Լրահոս