
«Բոլոր ոլորտներում ստվեր կա»:
Այս խոսքերը ոչ թե Հրանտ Բագրատյանն է ասում, այլ մեր երկրի գլխավոր հարկահավաքը՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը (Տամոժնի Գագո): Մարդը, որը պարտավոր է երկրում առկա ստվերային տնտեսության բոլոր դրսեւորումները արմատախիլ անել, հպարտորեն խոստովանում է, որ ամենուր ստվեր կա: Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչու է պետբյուջեից աշխատավարձ ստանում այս պաշտոնյան: Չէ՞ որ նա կոչված է աշխատելու, այլ ոչ թե աչք փակելու համար: Թեեւ մյուս կողմից էլ հասկանալի է՝ Խաչատրյանն ավելի շատ գործարարի, քան պետական մտածողություն ունի: