«Միգուցե գեներալին ավելի դուր է գալիս տանը աշխատել եւ տանը այդ նույն գործը անել: Մարդուն գործով են գնահատում»:
Պահո՜, ԱԺ-ում հայտնվել է մի երիտասարդուհի, որ հանձն է առել պաշտպանել մեր երկրի պահապաններից մեկին՝ «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանին: Նա այնպիսի եռանդով է արդարացնում գեներալին, որ թվում է, թե Մանվել Գրիգորյանին ազգովի անարգանքի սյունին են գամել: Կարծում ենք՝ միայն «Երկրապահ»-ը բավական է, որպեսզի Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությամբ զբաղվելու անհրաժեշտություն չլինի, առավել եւս՝ նրան արդարացնելու: Գեներալ Մանվելն իր գործն արդեն արել է պատերազմի դաշտում. թող օրենսդիրում էլ չփայլի: Կդիմանանք: