Շրթունքների մաշկի նուրբ և փափուկ դառնալու համար անհրաժեշտ է դիմակներ օգտագործել, սակայն՝ կանոնավոր: Այդ դեպքում շրթներկ կամ փայլ օգտագործելիս կմոռանաք շուրթերի հետ կապված խնդիրների մասին:
Գազարի դիմակ շուրթերի համար. 5 կաթիլ գազարի հյութը խառնել ¼ թեյի գդալ մեղրի հետ, նույնքան էլ թթվասերի: Խառնուրդը 20 րոպե քսել շուրթերին: Այս դիմակը փափկացնում և բուժում է մաշկը: