Կողաշրջվել է առանց պետհամարանիշի «ՈՒԱԶ»-ը. 25-ամյա վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ մայիսի 8-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ից մինչև ժ.16.00-ն ընկած ժամանակահատվածում 1990 թ. ծնված Հենրիկ Աթոյանի վարած «ՈՒԱԶ-69» մակնիշի՝ առանց պետհամարանիշի ավտոմեքենան Եղեգնուտի անտառտնտեսության «Քեղուտ-թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել է:

Վարորդը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն:




Լրահոս