ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ըստ տեղեկությունների՝ առաջիկայում ՀՀ իշխանություններն իրեն պաշտոնանկ են անելու, ասաց, որ այդ լուրերը լրատվամիջոցներն են շահարկում: Նա միաժամանակ խորհուրդ տվեց իր հնարավոր պաշտոնանկության հետ կապված հարցերով դիմել Կառավարությանը:
Մեր հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է իր աշխատանքից, ի՞նչ է զգացել այդ մասով նախարարը, Ճշմարիտյանը պատասխանեց. «Դուք պետք է ասեք, ես չգիտեմ, իրենց պետք է հարցնեք»: