Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ավելի հաճախ թաղման արարողություններ են լինում, քան հարսանիքներ: Շատ են դեպքերը, երբ Երեւանից կամ արտերկրից հանգուցյալին հուղարկավորման համար հայրենի գյուղ են բերում: Վերջերս սահմանամերձ Մովսես գյուղում թաղման արարողությունից հետո մոսկվայաբնակ մովսեսցին հայտարարել է. «Մյուս անգամ ուրախ առիթով հանդիպենք»: Տեղացիներից մեկը հակադարձել է. «Դուք թաղումները Մովսեսում եք անում, հարսանիքները՝ Երեւանում»: Ռուսաստանում վերաբնակված, բիզնեսի մեջ որոշակի հաջողության հասած տավուշցին Հայաստանից հարսնացու ընտրելու դեպքում սովորաբար հարսանիքը անում է ոչ թե հայրենի գյուղում, այլ Երեւանում:
ՄԻԱՅՆ ԹԱՂՈՒՄՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ