Ջեկի Չանը կողմ է թմրամիջոցների տարածման համար մահապատժի ենթարկելուն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Ջեկի Չանը պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, թե ինքը կողմ է թմրամիջոցներ շրջանառելու և տարածելու համար մահապատժի ենթարկելուն: Այս մասին գրում է segodnya.ua-ն:

«Շատ դեպքերում ես իսկապես կողմ եմ դրան: Կան մարդիկ, ովքեր թունավորում են հազարավոոր մարդկանց, երեխաների և երիտասարդների: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ անօգուտ են և պետք է ստանան արժանի պատիժ»,- հայտարարել է 61-ամյա դերասանը:

Ջեկի Չանին թմրամիջոցների հետ կապված խնդիրները հայտնի են: 2014 թվականին իր 32-ամյա որդին Ջեյսին ձերբակալվել  և ազատազրկվել էր թմրամիջոցների և այլ արգելված նյութերի ապօրինի շրջանառության և օգտագործման մեղադրանքով: Հիշելով այդ դեպքը` Ջեկի Չանը խոստովանել է, որ շոկի մեջ է եղել որդու արարքից:

syn-dzheki-chana-otpravilsya-v-tyurmu

«Հիմա ես կենտրոնացել եմ միայն  նրա ուղղությամբ: Առաջ ես ասում էի` «դու մեծ մարդ ես», բայց հիմա ես հասկացա, որ նա առաջվա նման դեռ երեխա է»,- ասել է հայտնի դերասանը:

3932225

jaycee-chan

 




Լրահոս