Լեհաստանն այսօր կընտրի իր նախագահին. երկրում նախագահական ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 10-ին Լեհաստանում անցկացվում են նախագահական ընտրություններ: Այս մասին հաղորդում է УНН-ը` հղում կատարելով Լեհաստանի ռադիոյին:

Լեհաստանում ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին: Քվեարկությունը կշարունակվի մինչև 21:00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Բեատա Տոկայնան հաղորդել է, որ ընտրություններին կհետևի 100 դիտորդ:

«Մեզ մոտ են եկել երեք երկրների կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երկու կազմակերպություն` Ուկրաինայից և ներկայացուցիչներ Դանիայից ու Գերմանիայից: Ընդհանուր թվով` ԿԸՀ են դիմել ավելի քան 100 մարդ, ովքեր ստացել են միջազգային դիտորդի հավատարմագրեր»,- ասել է Լեհաստանի ԿԸՀ նախագահը:




Լրահոս