Քոբուլեթիի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 3 երեխա է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Քոբուլեթի քաղաքի «Արմազի» հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երեխա: Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը:

Տեղի իշխանությունների փոխանցմամբ` հրդեհի հետևանքով շենքից տարհանվել է 45 մարդ, այդ թվում 31 երեխա: Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են:

Նախնական տվյալների համաձայն` զոհված երեք երեխաներն էլ գտնվել են նույն համարում, որտեղ էլ հրդեհը բռնկվել է:

Նշվում է, որ երեխաները Ռուսթավի քաղաքի անսամբլի անդամներ են եղել և Քոբուլեթի էին եկել համերգների:




Լրահոս