ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինձ հետաքրքիր է, թե կոնկրետ ինչ լիազորություններ են վերապահված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Վերջին օրերին նրանք բոլորին տուգանում են:

Սիրարփի Գրիգորյան (48 տարեկան, ՍՊԸ-ի տնօրեն) 


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ընթերցողի հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ ՏՄՊՊՀ-ն իրավունք ունի ընդունելու հետեւյալ որոշումները.
օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների, ապրանքային շուկաների ուսումնասիրության, վարչական վարույթ հարուցելու կամ իրականացնելու կապակցությամբ հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն եւ դիտանցում իրականացնելու, ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաեւ դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման, գերիշխող դիրքը 1 տարվա ընթացքում 2 կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման, տնտեսվարող սուբյեկտների կողմից օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետեւանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման: Նաեւ իրավունք ունի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաեւ համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու, համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը կասեցնելու, լուծարելու, ուժը կորցրած ճանաչելու, տնտեսվարող սուբյեկտներին եւ նրանց պաշտոնատար անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

շարունակելի
ՏՄՊՊՀ հասարակայնության հետ կապերի
եւ լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած իրականացվող միջոցառումներին՝ քիչ չեն խախտումների եւ անօրինական գործողությունների դեպքերը, որոնց վրա աչք է փակում ՏՄՊՊՀ-ն:




Լրահոս