
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: