Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսիգալի 32-րդ տուրի խաղում Բեռլինի «Հերտայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Արժանի էինք այս հաղթանակին, որը շատ կարևոր էր Եվրոպայի լիգայի ուղեգրի համար մրցավազքում: Շատ ուրախ եմ դրա և 2 գոլային փոխանցումներիս կապակցությամբ: Այժմ պետք է հնարավոր ամեն բան անենք մրցաշրջանի մնացած խաղերում հաղթելու համար»,- ասել է Մխիթարյանը: Այս մասին հայտնում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը: