ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ անձանգիրս փոխել: Ինչպե՞ս է կատարվում անձնագրի փոխանակման կարգը:

Գաբրիել Ստեփանյան (46 տարեկան, վարորդ)


ՊԱՏԱՍԽԱՆ. 
Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին անձամբ պետք է  ներկայանա ոստիկանության տարածքային բաժնի անձնագրային ծառայություն եւ դիմի ծառայության աշխատակցին: Նշված ծառայությունում քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա անձնագիրը, 35×45 մմ չափի գունավոր երկու լուսանկար (եթե զինապարտ է, ներկայացնում է նաեւ զինվորական գրքույկը) եւ անձնագրի փոխանակման համար հազար դրամի չափով վճարված պետական տուրքի անդորրագիր: Քաղաքացու կամ նրա ներկայությամբ անձնագրային ծառայության աշխատակցի կողմից լրացվում է թիվ մեկ ձեւը, որտեղ նշվում են՝
անձնագրային գործողության տեսակը, դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, դիմողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան երկիրը, քաղաքը, շրջանը, գյուղը դիմողի սեռը, ազգությունը, դիմողի բնակության վայրը, դիմողի ստորագրությունը, դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը:
Անձնագիրը քաղաքացուն է տրվում հինգ աշխատանքային օրվա ընթացքում:  Քաղաքացին անձնագրային ծառայությունից այն ստանում է անձամբ կամ իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով:
Անձնագիր փոխանակելիս պետական տուրքից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ
վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ յուրաքանչյուր կետ պարզ ու հստակ նշված է վերոնշյալ պատասխանում, այնուամենայնիվ, հաճախ պատահում են դեպքեր, երբ քաղաքացիները ստիպված են լինում ընկնել թղթաբանական քաշքշուկի մեջ՝ իրենց գործերն ավարտին հասցնելու համար:




Լրահոս