«Սեվիլիա»-ի գլխավոր մարզիչը չի կարողանա իր թիմի հետ լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեվիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ֆուտբոլի Իսպանիայի առաջնության  36-րդ տուրում «Սելտայի» հետ հանդիպմանը  չի կարողանա իր թիմին առաջնորդել հոր մահվան պատճառով:

«Սեվիլիա»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան հատուկ ժապավեններով` ի հիշատակ Խուան Էմերի, ով մահացել է 83 տարեկան հասակում:

Նշենք` 35-րդ տուրից հետո «Սեվիլիան» զբաղեցնում է 5-րդ տեղը Իսպանիայի առաջնությունում, զիջելով «Բարսելոնա»-ին, «Ռեալ Մադրիդ»-ին, «Ատլետիկո»-ին և «Վալենսիա»-ին:




Լրահոս