Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Բունդեսլիգայի 32-րդ տուրի «Աուգսբուրգ»-ի դեմ հանդիպմանը: 13-րդ րոպեին մյունխենցիների դարպասապահ Պեպե Ռեյնան կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից:
«Դժվար էր 80 րոպե խաղալ 10 հոգով: Այն էլ` «Բարսելոնա»-ի դեմ խաղից հետո: Այժմ թիմս պետք է կենտրոնանա կատալոնացիների դեմ պատասխան հանդիպման ուղղությամբ: Մենք պետք է կարողանանք վերահսկել խաղի ընթացքն ու հանգստություն պահպանել»,- նշել է նա: