
Մայիսի 10-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում այրվում է վագոն – տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի թիվ 10 տան մոտակա Մ. Ս.-ին պատկանող չբնակեցված վագոն -տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.37-ին, մարվել` 17.46-ին: Մասնակի այրվել է վագոն – տնակը` 10 ք.մ և տնակում ջերմահարվել` վառելափայտ և տնտեսական իրեր (2 խ.մ):