Ոստիկանության աշխատակիցների շարային եվ տեխնիկական ստուգատես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 24-ին Երևանի “Հրազդան” մարզադաշտի հարակից տարածքում անցկացվեց ոստիկանության Երևան քաղաքի կայազորի, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի շարային ու տեխնիկական ստուգատես: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և ստորաբաժանումների ղեկավարներ:
Միջոցառման ընթացքում ստուգվեց ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սարքինությունը և այլն: Ստուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:
police .am




Լրահոս