Ժողովուրդ. 267 համարի երթուղու ճակատագիրը քննարկվելու է ՀՀ վարչապետի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համաձայն “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` օրերս 267 համարի երթուղու ճակատագիրըե քննարկվելու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ: Բանն այն է, որ այս երթուղին սույն թվականի մայիս ամսից գործում է անօրինական ճանապարհով` արտոնագիր չունի: Ու երբ այդ մասին “ժողովուրդ”-ը գրել է հոկտեմբերի 18-ի իր համարում, վարչապետը հորդորել է հետաքրքրվել և ներկայացնել, թե ինչ է կատարվում Smart soft ընկերության կողմից շահագործվող երթուղու շուրջ: Ըստ նախնական ճշգրտումների` երթուղին նաև հարկայինում գրանցված չէ: Սակայն օրեր շարունակ թերթին չի հաջողվում տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից: Նա թերթի հեռախոսազանգերին և հաղորդագրություններին չի պատասխանում: “Ժողովուրդը” հիշեցնում է, որ 267 համարի երթուղին պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին:




Լրահոս