Հայաստանը և Ադրբեջանը Ռիգայում կքննարկեն Ղարաբաղյան հարցը. ԵՄ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:

РИА.ru-ի հաղորդմամբ, Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որում ներառված են նաև Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունի այսպես կոչված Մինսկի գործընթաց, որտեղ նախագահում է մեր անդամ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հանդիպումները:

Ռիգայում կանցկացվի երկու երկրների նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Դա այն քիչ գործընթացներից է, որին ԵՄ-ն չի մասնակցում»,- ասել է ԵՄ պաշտոնյան:




Լրահոս