
ԼՂՀ ԿԸՀ հերթական նիստում հաստատեց 2015թ. մայիսի 3-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցություններին հասանելիք համամասնական մանդատների թիվը։ Եւ այսպես.
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն 11 մանդատ
2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն 1 մանդատ
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 4 մանդատ
4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» – 4 մանդատ
5. «Շարժում 88» կուսակցություն – 2 մանդատ
Ըստ ընտրական օրենսգրքի` կուսակցությունները իրենց անվանական ցուցակները պետք է ներկայացնեն մանդատների թվի հրապարակման օրվանից 7 օրվա ընթացքում։
ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով մայիսի 18-ին կկայանա կուսակցությունների անվանական ցուցակների հաստատումը, իսկ ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին։