Միջերկրական ծովում մեկնարկել են ռուս-չինական ռազմածովային զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Միջերկրական ծովում մեկնարկել են «Ծովային փոխհամագործակցություն 2015» ռուս-չինական ռազմածովային զորավարժությունները: Մանևրները կշարունակվեն մինչ մայիսի 21-ը:

«Զորավարժություններին ընդհանուր առմամբ ներառված է եղել Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային ուժերին պատկանող տարբեր դասի մինչև 10 նավ»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ Ֆան Չանլունի հետ բանակցությունների արդյունքներով:

Ռուս-չինական ռազմածովային ևս մեկ զորավարժություն կանցկացվի օգոստոսին` Ճապոնական ծովում:




Լրահոս