Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարող է Մեծին Տանն Կիլիկիո օրինակով Թուրքիային Հայոց ցեղասպանության տարիներին բռնազավթված եկեղեցական սեփականության վերադարձման հայց ներկայացնել, այս մասին «Ամերիկայի ձայն»–ին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։
Վեհափառ հայրապետը նշել է, որ այս պահին պատմաբաններն ու իրավաբանները հայցի հիմնավորման վրա են աշխատում։