
Ռուսաստանի Դաշնությունից էքստրադիցիւսյի ենթարկված Արմեն Հարությունյանը մեղադրվում է “Քեթրին” տաքսի ծառայության մեքենաները հափշտակելու մեջ: Վերջինս, նախնական համաձայնության գալով Գևորգ Բադալյանի հետ, գնացել է “Քեթրին” տաքսի ծառայության տնօրինության մոտ և ասել, որ ինքը “Բոն Վոյաժ” տաքսի ծառայության սեփականատերն է և ուզում է գնել “Քեթրին”-ի` վաճառքի հանված ավտոմեքենաները: “Քեթրին”-ի տերն էլ հավատացել է և 2009-ի ապրիլին թույլ տվել, որ Ա. Հարությունյանն իրենց տաքսի ծառայությանը պատկանող 10 հատ “ԳԱԶ 3110” ավտոմեքենաները տեղափոխի “Բոն Վոյաժ”-ի տեխնիկական հրապարակ: Հենց այնտեղ էլ խարդախությամբ տիրացել են “Քեթրին”-ի ավտոմեքենաներին և հասցրել դրանցից երեքը վաճառել այլ անձանց` ընկերությանը պատճառելով 4 մլն 125 հազ. դրամի գույքային վնաս: “Ժողովուրդը” հիշեցնում է, որ “Քեթրին”-ը նախկինում պատկանում էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին: