Հրապարակ. Ըստեղ յոթ էրեխեքիս ու կնոջս հետ հանգստանում եմ. Սամվել Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ես Դուբայում եմ, Գագիկ Ծառուկյանը Դուբայում չէ. ինքը Երևանում է, ես մենակ եմ ըստեղ”,- երեկ “Հրապարակի” լրագրողին հեռախոսով ասել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` ի պատասխան այն հարցի, թե որտեղ է ինքը, և արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն իր հետ կիրակի օրը մեկնել է Դուբայ: “Չէ, ես կիրակի եկել եմ, ըստեղ յոթ էրեխեքիս հետ եմ”: Իսկ այստեղ ասում են, թե Ծառուկյանի հետ եք սիրում Դուբայում հանգստանալ, իմա` քաղաքական որոշումներ կայացնել: “Կնոջս հետ եմ, հանգստանում ենք, ամսվա վերջին գալու ենք Հայաստան. Ի՞նչ քաղաքական, ի՞նչ բան”: Սամվել Կարապետյա՞նն էլ այդտեղ չէ: “Չէ, էստեղ չէ”,- եզրափակել է նա: Հիշեցնենք, որ երեկ մամուլում գրել էին, թե Ծառուկյանը Դուբայում է, նրա հետ են նաև Սամվելներ Ալեքսանյանը և Կարապետյանը: Երեկ բոլորս տեսանք, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես Երևանում է և Հովիկ Աբրահամյանի ու ՌԴ դեսպան Կովալենկոյի հետ Հայաստան-Ռուսաստան էքսպո-2012 ցուցահանդեսն է բացում: Դիմեցինք նաև Ծառուկյանի մամլո քարտուղարին` փաստորեն, ԲՀԿ առաջնորդը Երևանում էր և ոչ արտերկրում, ինչպես երեկ հավաստիացնում էիք մեզ: “Ոչ, նա արտերկրում էր, այսօր առավոտյան եկել է, երեկոյան էլի գնալու է”,- ասաց Իվետա Տոնոյանը: Ո՞ւր է այդքան գնում-վերադառնում ԲՀԿ առաջնորդը, մամլո քարտուղարը “չէր կարող ասելե”,- եզրափակում է թերթը:




Լրահոս