
Ըստ “Ժողովուրդ”ե-ի տեղեկությունների` Սևանի նորընտիր քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պարտքերով է ընդունելու հիմնարկը: Ինչո՞ւ եք նման ժառանգություն թողել: Թերթի այս հարցին Սևանի դեռևս գործող քաղաքապետ Գևորգ Մալխասյանը պատասխանել է. “”Ժողովուրդ”-ի ընկեր լրագրող, ուրեմն ասեմ, որ Ձեզ համար պատկերավոր լինի, ընթացիկ պարտքեր գոյություն ունեն: Ընթացիկ ծախսեր են կատարվում, որոնք որ հետո պետք է հավաքագրված սեփական եկամուտներից մարվեն: Հիմա մինչև տարվա վերջ 150 մլն դրամ կա հավաքելու, իսկ պարտքերը կազմում են 80 մլն, ո՞նց ա քո համար: Հիմա պարտքո՞վ եմ հանձնում, թե օգուտով: Այս ամենից հետևություն արեք՝ ես 70 մլն ավելի եմ տալիս, թե պակասե: