Գերմանիայում Էրդողանի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև բախումներ են գրանցվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ մեկնել է Գերմանիա, որտեղ նրան դիմավորել են իր կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև բախումներով: Գերմանիայում Թուրքիայի նախագահը կոչ էր անում արտերկրում ամենամեծ թուրքական սփյուռքի ներկայացուցիչներին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում քվեարկել իր Արդարություն ու զարգացում կուսակցության օգտին:

Կարլսրուհեի ոստիկանության մամլո խոսնակը հայտնել է, որ բախումները գրանցվել են, երբ Քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կողմնակիցները մոտեցել են Էրդողանի կողմնակիցներին: Էրդողանի կողմնակիցները հարձակվել են քրդական կուսակցության կողմնակիցների վրա: Արդյունքում մի քանի հոգի վիրավորվել է:

0,,18442491_303,00

Հավելենք, որ համաձայն Թուրքիայի սահմանադրության՝ երկրի նախագահն իրավունք չունի մասնակցել նախընտրական քարոզարշավին: Այնուամենայնիվ, Էրդողանը խորամանկ քայլի է դիմել և քարոզարշավն անվանել որպես Գերմանիայում բնակվող թուրք երիտասարդների հետ հանդիպում:

0,,18442493_401,00

0,,18442490_303,00

6348c714c1d89745b91bead88f130a12bad553d7

koln




Լրահոս