Վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ երգչուհի Սիրուշոն և ամուսինը` Լևոն Քոչարյանը, դիմել են ԱՄՆ դեսպանատուն` վիզա ստանալու խնդրանքով, սակայն վերջիններիս մերժել են:
Սիրուշոն սոցցանցի իր էջում անդրադարձել է այս լուրերին և գրել. «Սովոր եմ իմ մասին ապատեղեկատվություն լսել և վաղուց ուշադրություն չեմ դարձնում և չեմ անդրադառնում, ինչպես չէի անդրադարձել այս դեպքում ևս»:
Սիրուշոն իր գրառման մեջ ներբեռնել է նաև այս լուսանկարը, որտեղ երևում է, որ Սիրուշոյի մասին այս լուրին անդրադարձել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները: