
“Լեհ ոստիկանները ձերբակալել են մի եպիսկոպոսի, ով հարբած վիճակում մեքենա է վարել”,-գրում է vesti.ru-ն: Հոգեւորականը, ով նախկինում ակտիվորեն քարոզել է հրաժարվել ոգելից խմիչքից, ներողություն է խնդրել կատարվածի համար եւ պատժամիջոց է սահմանել իր համար: Եպիսկոպոսը առաջարկել է իրեն դատապարտել 8 ամսվա ազատազրկան, ինչպես նաեւ օրական 20 ժամ հասարակական աշխատանք կատաել: Նա նաեւ առաջարկել է, որ իրեն վարորդական իրավունքից զրկեն 4 տարով: Դատախազը տվել է իր համաձայնությունը: Պատիժը կսահմանվի առանց դատական նիստի: