Armtimes.com-ը գրում է, որ իր տեղեկություններով, մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող հատվածում ծեծի ենթարկված 32-ամյա Հարություն Զաքարյանը եւ նրա մայրը հարցաքննվել են: Քրեական գործի շրջանակներում, սակայն, դեռ չի հարցաքննվել գործով որպես վկա ներգրավված, միջադեպի մասնակից, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Երեկ տուժած տղայի հայրը՝ Գուրգեն Զաքարյանը, պատասխանեց մեր մի քանի հարցերի:
– Պարոն Զաքարյան, տեղյա՞կ եք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այս գործով ներգրավվել է որպես վկա: Ի՞նչ կասեք այս մասին:
– Էդ ոնց վկա եղավ, որ 100 անգամ զանգել է տղայիս, կանչել հանդիպման: Թող հանեն հեռախոսային խոսակցությունները: Ինքը ոչ թե վկա է եղել, այլ մասնակից: Ու ոչ միայն ինքը, այլ նաեւ ուրիշ բաներ էլ կպարզվեն: Ըստ լուրերի, միջադեպին եղել են Սուրիկ Խաչատրյանի ոչ թե մեկ, այլ երկու տղաները՝ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները:
– Մեր տեղեկություններով, ձեր տղայի հետ կապված միջադեպին ներկա է եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանը: Դուք նման տեղեկություն ունե՞ք:
– Ես էլ ունեմ նման տեղեկություններ, բայց ի՞նչ հանգամանքներում է եղել՝ դա ընթացքում կպարզվի:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում