Այսօր ժամը 13.10-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի վրա շենք է փլուզվել և կան տուժածներ: Անմիջապես դեպքի վայր են մեկնել և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի աշխատակիցները և Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, տեղում է փրկարար ծառայության տնօրենը և ղեկավար աշխատակիցներ: Փլուզվել է կիսակառույց շենքի երրորդ հարկը և 11 աշխատակիցներ մնացել էին փլատակների տակ: Ձեռնարկված աշխատանքների շնորհիվ այս պահին ութ հոգի տեղափոխվել է Մասիվի հիվանդանոց, նրանց վիճակը ծանր է, իսկ մնացածի 3 տուժածների վիճակը բարվոք է:
Հիմա դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները՝ աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումները և “Շտապօգնություն” ծառայությունը: