Որպես բողոքի նշան դատապարտյալը կտրել է իր ճկույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից հացադուլ հայտարարած դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը կտրել է իր ճկույթը եւ այն ուղարկել Henaran.am-ի խմբագրություն: Դատապարտյալ հացադուլ էր հայտարարել` բողոքելով իր նկատմամբ կայացրած վճռի եւ ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ:
“Մենք ստեղ 4 հոգով գալադովկայենք, ինչ ասում ենք վոչ մի բանել չեն անում վոչ բժիշկ են կանչում, վոչել շանտեղ են դնում. Մի խոսքով, օրենքով `օրը 2 թէ 3 անգամ պդի գան ճնշում ճափեն նայեն բայց էս 2 օրա ստղենք, հելը բժիշկ չենք տեսել.մեր մոտ տղա կա էրեկ ինչքան դավադիտ արին վոր սըրանքել մեզ շան տեղ չեդրի, ինքն էլ բռնեց ասեց կամ ինձ զոն տարեք կամ ել մատես կդռումեմ ու սրանքել չհավտացին, ինքնել բռնեց էրեկ մատը կդռեց ճըկուտե ու ուզում ենք վոր թերթերով տպեն իրանք ինչեն խոսում ու ինչեն անում ընենց, որ նեռսում բառդակա տիրում, հետիս 2 տղեքրը բերաները կարել են, էսել սպասում եմ վաղը դատավորը ինչ կասի եթե երկարացրեց կամ հոդվածը` 132-ը չեխանօն եսել եմ ճկուտս կդռումեմ եւ ուղարկեք դադախազին վոր սկսեն լուռջ նայել”,-բառացի մեջբերված է նամակում:
“Այո, երկուշաբթի օրվանից 20 տարեկան տղաս հացադուլ ա հայտարարել,ասում են իրեն վնասել ա: Գողության համար ա դատվել, 6 տարի տվել են, բայց անօրինական ա, տղաս մեղավոր չի: Իրանց ոչ մեկը չեն լսում”,- “Հենարանի” հետ զրույցում ասել է եՆուբարաշենե ՔԿ հաստատությունում գտնվող Սերոբ Մխիթարյանի մայրը` Մարիետան: Ի դեպ, դատապարտյալի կտրված ճկույթը եւս “Հենարանի” խմբագրությունում է:




Լրահոս